Ամանորին ընդառաջ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաև «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները: Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:
«Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին մասնակցող 16 երկրի ներկայացուցիչներին տալիս ենք այս մեծ հնարավորությունը, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով կլինի թե Եվրատեսիլի բացման արարողության, թե մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,- ասաց Դավիթ Ծերունյանը:
«Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…