Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշման ֆոնին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոկը հնարավոր է համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
«Իրանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ կկիրառվի, և կուսումնասիրվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական խմբավորում դասակարգելու հնարավորությունը»,-հայտնել է Բաերբոկը գերմանական ARD հեռուստաալիքին։
ԱՄՆ-ն 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, Թեհրանի հետ կոնֆլիկտի սրման ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն: ԵՄ-ի համանման ցուցակում Իրանի այս էլիտար ստորաբաժանումը դեռևս նշված չէ։ Այս ցուցակում ընդգրկումը Բրյուսելին թույլ կտա սառեցնել ԻՀՊԿ-ի ակտիվները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անմիջականորեն ենթարկվում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին և մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն ունի երկրում։
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…