Categories: Լրահոս 24/7

Մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները

Նոյեմբերի 1-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովին, որպես ատենապետ, մասնակցում է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագերսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը և աղոթել նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքի և սփյուռքյան թեմերից ժամանած հոգևորականների մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը և բարեմաղթանքներն է բերել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական ու աշխարհական անդամներին և հրավիրել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին վարելու ժողովի նիստերը։

Ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջացառումների կազմակերպման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանն առնչված հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

20 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago