Լրահոս 24/7

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում ընթացքի մեջ է 6 ծրագիր

 Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում ընթացքի մեջ է 6 ծրագիր՝ 335 մլն 358 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:

 «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են համայնքային կենտրոնի նորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 66 մլն 393 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը Կառավարության համամասնությունն է։

Նույն համագործակցության արդյունքում իրականացվում են Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը երկու փուլերի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022-ի համար՝ 42 մլն 420 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023-ին։

«Աշխատանքները մարզպետի անմիջական հսկողության տակ են, պարբերաբար կազմակերպվում են այցեր՝ տեղում աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Հերթականը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին: Այցի ընթացքում պատասխանատուները եղել են նաև Աշոցքի Ռուդակովի անվան փողոցում, որի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտված են։

Դրանք իրականցվել են «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 62 մլն 156 հազար դրամ է, որից Կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս»-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

1 hour ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

3 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

3 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

3 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

4 hours ago