Լրահոս 24/7

SIL PLaza․ լավագույն գործարքը Երևան քաղաքի պատմության մեջ․ Վ․ Խաչատուրյան

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Հարցի հետ կապված՝ Թիվ 1-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Դատարանում Սիլ պլազան հանդես է գալիս որպես 3 րդ կողմ։

Հարցը վիճարկվում է դատախազության և կադաստրի միջև։ Սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է ներկայիս նախագահ Վահագն խաչատուրյանի՝ քաղաքապետ եղած ժամանակ, և վերջինս էլ գործարքը որակել է լավագույններց մեկը Երևան քաղաքի պատմության մեջ։

Այս գործարքով կյանք է ստացել Երևանի սրտում գտնվող կիսավեր մի շինություն, ընդ որում՝ ավերված շենքը դարձել է Երևանի այցեքարտերից մեկը՝ քաղաքի և երկրի համար տնտեսության և ներդրումների առումով ամենածանր ժամանակներում։

Ընդ որում՝ սեփականաշնորհումից հետո մինչ շինարարությունն սկսելը՝ սեփականատիրոջ, այսինքն Սուքիասյան ընտանիքի կողմից հարակից տների բոլոր բնակիչները ապահովվել են բնակարաններով և փոխհատուցմամբ։

Այս դատաքննությունը հնարավորություն կտա վերջապես պարզելու իրականությունը և վերջ կդրվի բոլոր շահարկումներին:

Թիվ 1

Recent Posts

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան…

13 hours ago

Բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց».…

14 hours ago

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը․ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:…

14 hours ago

SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը

Պատմության մեջ առաջին անգամ Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը՝ օգտագործելով Mechazilla…

14 hours ago

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

16 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

16 hours ago