ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, ինչպես նաեւ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին ու հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
«Շնորհավորել և շնորհակալություն եմ հայտնել նրանց պատմական հաջողությունների առիթով:
Արթուր Դավթյանի և Հարություն Մերդինյանի պատմական հաղթանակների արձագանքների մեջ հաճախ էին հանդիպում դիտարկումներ, թե որքան վատ պայմաններում են մարզվում մեր մարզիկները:
Ուզում եմ ընդգծել, որ հիմա կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին և կհամալրվեն ժամանակակից, չօգտագործված գույքով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…