Լրահոս 24/7

Ոչ պետական բուհերը կգործեն մրցակցային հավասար պայմաններում. Կ․ Թռչունյան

Եվրասիա միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ զարգացած հասարակության ձևավորումը սկսվում է կրթությունից. «Բարձրագույն կրթության ոլորտում մեր թիրախները շատ հավակնոտ են: Այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաստատման փուլում է գտնվում «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի ընդունումից հետո հաստատվելու է գործողությունների պլանը, որը, բնականաբար, ընդունվելու է մասնակցային քննարկումների արդյունքում:

Այդ հեռանկարային փաստաթղթերում շեշտված է նաև ոչ պետական բուհերի զարգացումը։ Մենք ուզում ենք, որ լինեն խոշորացված մասնավոր բուհեր, որոնք կգործեն մրցակցային հավասար պայմաններում և կառաջնորդվեն զարգացման նույն չափանիշներով»,- ասել է փոխնախարարը։

Նա ողջունելի է համարել, որ Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են դրական օրինակ համարվել բազմաթիվ այլ ոչ պետական բուհերի համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի բացումը համագործակցության առումով նշանակալի քայլ է.

«Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ. մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»:

Եվրասիա միջազգային համալսարանի նորաբաց ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն Եվրասիա միջազգային համալսարանում գործող ուսումնական ծրագրերին, մասնավորապես՝ «Իրավունք և կայուն զարգացում» մագիստրոսական ծրագրին:

Նշված կրթական ծրագրերում չընդգրկված մասնակիցներին կտրվեն վկայագրեր, եթե նրանք անցնեն առաջարկվող դասընթացները: Ամբիոնի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ երեք տարի տևողությամբ դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակից: «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի առաջնային խնդիրն է ծառայել որպես ԵՄ իրավունքի վերաբերյալ գիտելիքների ապահովման հարթակ՝ ԵՄ սահմաններից դուրս:

Ամբիոնը նպատակ ունի իրականացնել եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքի ներուժը:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

9 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago