Լրահոս 24/7

Եկեք անկեղծ լինենք․ դեռ պետք է ապահովել քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը․Ավինյան

«Այսօր հասարակական տրանսպորտի համաշխարհային օրն է: Այս գրառմամբ կարելի էր անդրադառնալ ոլորտում արդեն տեղի ունեցած որոշ բարեփոխումների, գնված նոր ավտոբուսներին կամ սպասվելիք նոր մետրոյի կայարանին: Սակայն եկեք անկեղծ լինենք. ամեն օր երևանցիները բախվում են լուրջ խնդիրների՝ վայրից վայր տեղափոխվելու ամենատարրական պրոցեսում:

Դեռ պետք է կատարվեն համակարգային լուրջ փոփոխություններ և պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը, որպեսզի հանգիստ ասենք, որ այսուհետ Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծված է: Այս առիթով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին և ոլորտը սպասարկող մասնագետներին՝ նման ծանրաբեռնված պայմաններում իրենց աշխատանքն իրականացնելու համար»,- գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

16 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

23 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

32 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

52 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

2 hours ago