Արժեքներ
20.08.2019

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշար՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշար՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։ Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։ Հինգ համերգների ընթացքում կհնչեն Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բացօթյա համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի՝ հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտությունը:

Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին կմատուցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։ Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Իսկ սեպտեմբերի 13-ին մանսուրյանական փառատոնը կեզրափակվի խորհրդանշական մի վայրում՝ Գյումրու Սև բերդ հուշարձանում։ Նշենք, որ Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Բեյրութից Մանսուրյանների ընտանիքը ժամանակին հենց Շիրակ է ներգաղթում։ Գյումրիում է մաեստրոն ստանում իր առաջին երաժշտական կրթությունը։

Նվագախմբի ռազմավարական գործընկեր՝ «ԻՄ ՔԱՅԸ» հիմնադրամ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին