Լրահոս 24/7

Մարտակերտում բացվել է ԱԹՍ աշխատարան

«Մարտակերտում բացվեց «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» ԱԹՍ աշխատարան, որն Արցախում երկրորդն է այդ տիպի աշխատարաններից և 24-րդը՝ որպես ընդհանրապես «ԱՐՄԱԹ» աշխատարան: Աշխատարանի ներդրման ֆինանսավորումն իրականացրել են Մարտակերտի քույր քաղաք ֆրանսիական Սարսելի համայնքապետարանը և հայկական համայնքը:

Իսկ այսօր Ստեփանակերտում կայացավ Արցախի «ԱՐՄԱԹ» աշխատարանների առաջին ցուցահանդեսը: 24 Արմաթներում արդեն շուրջ 600 սան է տեխնոլոգիական հետաքրքիր ու գործնական կրթություն ստանում, և մենք քննարկել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար կազմի հետ Արմաթների քանակը Արցախում նշանակալիորեն ավելացնելու հնարավորությունը:

Եղած Արմաթների գործունեության արդյունքները շոշափելի և ուրախալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու Արմաթների և նման այլ կրթական ծրագրերի հասանելիության ու արդյունավետության մակարդակը Արցախում բարձրացնելու ուղղությամբ:
Շնորհակալություն ԱՏՁՄ-ին, Արմաթների հովանավորներին ու խմբավարներին՝ իրենց կարևոր ներդրման համար»,- գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

11 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

12 hours ago