ՀՀ սուվերեն տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու պայմանավորվածության մասին խոսում է Ալիևը և Իշխան Սաղաթելյանը։
Իսկ ՀՅԴ-ի կարակառուն ներկայացուցիչները ջանասիրաբար փորձում են շրջանառության մեջ դնել այն թեզը, թե միջանցքի շուրջ կա բանավոր պայմանավորվածություն։
Ինչ է սա, եթե ոչ հակապետականություն։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Եվ սա այն դեպքում, երբ ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ միջանցքի շուրջ չկա և չի կարող լինել ոչ բանավոր, ոչ էլ գրավոր որևէ պայմանավորվածություն։ ՀՀ ինքնիշխան տարածքը մեզ համար կարմիր գիծ է, իսկ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը պետք է լքի իր օկուպացրած տարածքները։
ՀԳ․ Ի դեպ, Իշխան Սաղաթելյանի ու մնացյալ դաշնակցականների կողմից բանավոր պայմանավորվածությունների մասին շրջանառության մեջ դրված կեղծ թեզն իրականում ազդակ է այսպես կոչված միջանցքի հիմնական շահառուին կամ շահառուներին՝ օգնեք Հայաստանում գանք իշխանության, միջանցքը կտանք, կասենք Փաշինյանն էր խոստացել»։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…