ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխոթյուններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարվկում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչություն և շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանալով հինգ տարի , ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու, կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվելուց նրանց համար սահմանելով պատվովճար սահմանելու իրավունք»,-ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել հինգ միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու են:
«Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համաւր նախատեսված հավելավճարը: Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելուց հետո, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցնելու «Ես եմ ծրագիրը», որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36 ամսյա ժամկետը ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…