Կառավարության որոշմամբ «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ», «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» և «ԲԱՐՍԻՍ» ընկերություններն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ
հագուստի արտադրության համար նախատեսվում է իրականացնել 52 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 17 նոր աշխատատեղ՝ մինչև 166 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» ՍՊԸ
զուգագուլպաների արտադրության համար նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի և 1․25 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար, կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
պոլիպլոպիլենային խողովակների արտադրության համար նախատեսվում է իրականացնել 2․9 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ մինչև 390 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…