Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը և հավելել, որ դրանք առաջ մղելու օրակարգը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից մեկն է: Վարչապետը կարևորել է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:
Կարևորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկիրն Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և ընդգծվել վերջինիս դերը կայունության և անվտանգության ամրապնդման գործում:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:
Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ…
Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կապված են Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու…
Ռուսաստանը պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով։ Այս մասին ասել է…
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…