Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…