Լրահոս 24/7

Թբիլիսիում Ա․ Սիմոնյանը լրագրողներին ներկայացրել է գործընկերոջ հետ հանդիպման մանրամասները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, որ ինքը մշտապես ընդգծել է այն հանգամանքը, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնահերթությունների շարքում է:

«Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ», – Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամությունը հենվում է ընդհանուր արժեքների եւ պատմամշակութային ժառանգության վրա՝ հավելելով, որ քիչ առաջ ավարտված հանդիպումը հնարավորություն է տվել շարունակելու այս տարվա ապրիլին Երեւանում սկսված քննարկումները:

«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ եւ այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային եւ հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, եւ չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը եւ ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:

Թիվ 1

Recent Posts

Թյուր տպավորություն է, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ-ինը. Պապոյան

«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…

10 minutes ago

Կրեմլը ևս հաստատում է՝ Պուտինն ու Թրամփը վաղը զրույց կունենան

ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…

31 minutes ago

Ալեն Սիմոնյանն առաջարկում է միջազգային փորձաքննության ուղարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանադրությունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության…

45 minutes ago

Տեսանյութը կեղծ է. Նիկոլ Փաշինյանը թուրքերեն չի խոսում

Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում…

1 hour ago

Կիպրոսն աջակցում է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը. ԱԳՆ

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…

1 hour ago

Թուրքական լրատվամիջոցների ուղերձը. Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…

2 hours ago