Լրահոս 24/7

Նշանակվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Չալաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 2-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 2018թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:

2009-2011թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն 2011-2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի, ապա՝ նույն բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ

2013-2014 թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդկանց առևտրի /թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի քննիչ

2014-2018թթ.– ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ

2018-2019թթ.– ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2019-2021թթ.– ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2021-2022թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ

I-XI.2022թ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

35 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago