Լրահոս
19.11.2022

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից:

Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ գործարարների այցելությունն առանձնահատուկ գնահատելի է՝ նկատի ունենալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նախագահը շեշտել է, որ նման ձևաչափի այցը նոր խթան կդառնա հայ-ուկրաինական գործարար կապերի և առևտրա-տնտեսական փոխգործակցության զարգացման համար և նշանակալի ազդեցություն կունենա նաև ուկրաինահայ համայնքի կյանքում։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են նաև գործարար դաշտի համար տնտեսական միջավայրն առավել գրավիչ դարձնելուն, նոր տեխնոլոգիաների ու թվայնացման համակարգերի ներդրմանը:

Ուկրաինահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում, նախագահ Խաչատուրյանն պատասխանել է հյուրերի հարցերին: Քննարկվել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ հարաբերություններն առավել սերտացնելուն և գործարար շփումների մակարդակը բարձրացնելուն ուղղված հարցեր:

Լրահոս
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:48
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
14:26

«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
14:10

Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
13:33

Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
13:20

Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
13:08

«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
13:05

«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
12:53
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
12:42

«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
12:17

Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
11:59

«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
11:55

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
11:33

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
11:16

ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին
11:07