

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին։
Պարոն Պապյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը այսօր ավելի շատ նման է ներքին զորքերի. այսինքն ինքն իր առջև խնդիր է դրել` անդամ երկրների ներքին հարցերը իր հասկացած ձևով կարգավորելու, քան անդամ երկրի, մասնավորապես` Հայաստանի, և ոչ անդամ երկրի հարաբերությունները կարգավորելու. եթե իրենք ասում են (չես հասկանում` ինչի վրա հիմնված), որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցը չի մտնում ՀԱՊԿ-ի լիազորությունների մեջ` հասկանալի չէ, որովհետև ՀԱՊԿ-ի ո´չ կանոնադրության, ո´չ էլ հիմնադիր փաստաթղթերում նման առանձնանշում չկա: Այնտեղ շատ հստակ է, եթե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկը ենթարկվել է արգեսիայի, այսինքն` արտաքին հարձակման, մյուս երկրները պիտի աջակցեն բոլոր հնարավոր միջոցներով:
Նա նաև հավելեց, որ որևէ լավ ակնկալիք չունի, Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից, որովհետև նախորդած հանդիպումների և քննարկումների ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ երկրները հստակորեն ասել են, որ իրենք չեն միջամտելու Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, հստակորեն ասել են, որ դա իրենց իրավասություններից դուրս է, ավելին` ասել են, որ 2 կողմերն էլ մեզ համար նույնն են:
Ադրբեջանին հիմնական զենք վաճառողները եղել են Ռուսաստանը և Բելառուսը:
Ինչու՞ ենք մեզ խաբում, որ իբր թե մենք անվտանգության համակարգի մեջ ենք. մենք ոչ մի անվտանգության համակարգի մեջ էլ չենք, եթե այդ համակարգը չի ապահովում մեր անվտանգությունը` դրա անվտանգությունը ո՞րն է,- եզրափակեց պարոն Պապյանը։
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…