Լրահոս 24/7

Արամ Վարդևանյանը վայր է դնում մանդատը

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։

Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։

Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելությունը մեծագույն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար:

Մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ:

Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ խոնարհվում եմ մեր այն հազարավոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը և մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի:

Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու:

Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա:

Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ…

29 mins ago

Ի՞նչ է շողացող առիթմիան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «25-30 տոկոս դեպքերում ուղեղի կաթվածը (ինսուլտը) զարգանում է շողացող առիթմիայի հետևանքով:…

40 mins ago

Կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և…

44 mins ago

«Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739»

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի…

47 mins ago

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտնում են…

3 hours ago

Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր…

3 hours ago