Լրահոս 24/7

Արման Եղոյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին:Այս մասին տեղեկանում է խորհրդարանի կայքից:

«Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև»,-ողջունելով հյուրերին ասել է Եղոյանը:

Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար կարևորել են Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Արսեն Թորոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը դեռ որոշում չի կայացրել

Իսրայելը դեռ չի որոշել՝ ինչպես պատասխանել Իրանի հարձակմանը. գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։…

5 mins ago

ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր…

20 mins ago

Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որով Հակոբ Վարդանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

37 mins ago

«Գույք ես կորցրե՞լ, գնա ՄԻԵԴ». Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Երբ…

44 mins ago

Ավանում ևս մեկ բակ է բարեկարգվել

Երևանի Ավան վարչական շրջանում ակտիվորեն շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները։ Վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը…

49 mins ago

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին…

1 hour ago