Լրահոս 24/7

Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ՄԻՊ

Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ  հենց գյուղատնտեսական  տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում առավել ինտենսիվ բնույթ են կրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները, որոնք ահաբեկելու և բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն:

«Ադրբեջանական իշխանությունները և նաև այդ  երկրի նախագահը տարբեր առիթներով այսօր էլ փորձում են այդ միջադեպերը ներկայացնել ոչ թե որպես հրադադարի ռեժիմի համատարած խախտումներ, այլ տարբեր տեղանքներում հատուկենտ արձանագրվող դեպքեր: Բայց միայն այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի ընթացքում արդեն 11 դեպք կա արձանագրված, երբ ադրբեջանական կողմն ուղիղ կրակոցներով դադարեցրել, խանգարել է գյուղատնտեսական աշխատանքները, խոսում է այն մասին, որ դրանք հատուկենտ չեն և հետևողականորեն ու համակարգային կերպով իրականացվող քաղաքականության բաղադրիչներ են»,-մանրամասնեց Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ կրակում են, որպեսզի այդ հողատարածքները չօգտագործվեն, մարդիկ չմշակեն իրենց հողամասերը, որոնք գյուղերի  բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն են:

«Եթե մարդը չի կարողանում եկամուտ ունենալ, նա վաղ թե ուշ որոշելու և լքելու է իր բնակավայրը.  սա է Ադրբեջանի հիմնական նպատակը: Եթե դրան գումարենք նաև ոտնձգություններն  Արցախի ենթակառուցվածքային խոցելիության ուղղությամբ՝ նկատի ունեմ կապի խափանումները կամ գազամատակարարման հետ կապված խնդիրը՝ 2022 թվականի մարտին, ապա ամբողջության մեջ այս ամենը հենց խոսում է Արցախը հայաթափելու ադրբեջանական քաղաքականության մասին»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝  Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր հիմնական գործառույթների շրջանակում այս փուլում փաստերի հավաքագրում է իրականացնում՝ համապատասխան տեղեկանքներ և զեկույցներ պատրաստելու նպատակով:

Գեղամ Ստեփանյանը փաստեց, որ այդ զեկույցները ներկայում,  իրոք,  տեղեկատվության առաջնային աղբյուր և  նյութ են դառնում միջազգային տարբեր դերակատարների համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…

5 minutes ago

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ

Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…

19 minutes ago

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

37 minutes ago

Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…

50 minutes ago

Ուկրաինան կընդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…

1 hour ago

Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…

2 hours ago