Լրահոս 24/7

Բացվել է 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան։

Այն Հայաստանին է նվիրաբերվել ՌԴ օգնության ծրագրով’ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու այլ հյուրեր:

Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողովը:
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առանձնացրել է ՄԻԱՎ-ի թեստավորումն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը. «Այս ծրագիրը հենց այդ քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով մեր բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ-ի թեստավորման հնարավորություն: Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերը, ցավոք, աճում են: Եվ իհարկե ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք հայտնաբերել դեպքերը, և, եթե մարդիկ ավելի վաղ են տեղեկանում իրենց կարգավիճակի մասին և ստանում դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից, կարողանում են երկար տարիներ ապրել որակյալ կյանքով և որևէ առողջական խնդիր չունենալ»,- ասել է Լենա Նանուշյանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը Միջազգային հումանիտար համագործակցության առաջնային խնդիրներից է, ուստի ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածումը:

Մասնագետները ներկայացրել են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա վիճակն ու կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նախանշել առաջիկա ծրագրերը` կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու հնարավորությունների մեկտեղումը՝ ՁԻԱՀ-ի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:

Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

10 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

11 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

12 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

13 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

14 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

15 hours ago