Գլխավոր
22.08.2019

Հայաստանում պատրաստվում է մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման օրենսդրական նախաձեռնություն

Հայաստանում պատրաստվում է մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման օրենսդրական նախաձեռնություն

Մինչ Հայաստանում կրքերը գնալով թեժանում են հանքարդյունաբերության առհասարակ լինել-չլինելու շուրջ, ՀԿ-ներից մեկը պատրաստում է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է ՀՀ-ում ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը և հավասարեցնել ծխախոտի և ալկոհոլի իրավական ստատուսին։

Զբոսաշրջությունը ռազմավարական ուղղություն հռչակած հեղափոխական կառավարությունը այս ուղղությամբ հստակ քայլեր պետք է ձեռնարկի և հասարակությանը ճիշտ ներկայացնի այս գաղափարի կառավարելի ռիսկերը և ֆինանսական գրավչությունը։ Մարիխուանայի օգտագործումը, ինչպես և ալկոհոլն ու ծխախոտը, չի սպառնում հանրային շահին, ուստի համապատասխան իրավակարգավորումների դեպքում, ֆինանսական եկամուտների տեսանկյունից, կարող է շատ գրավիչ և համադրելի լինել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ի սպասվելիք ֆինանսական կորուստների հետ։

ՀՀ քաղաքացին պետք է ունենա այլընտրանք։ Վերջերս Վրաստանի սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, որում հստակ ասվում է, որ մարիխուանա օգտագործողներին միայն բարոյական փաստարկներից ելնելով պատժելը հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին։ Հայաստանում մարիխուանայի ապաքրեականացման գործընթաց սկսելու դեպքում հակասություններ ի հայտ կգան նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ, ինչը բավարար քաղաքական կամքի դեպքում կարելի է համաձայնեցնել։

Հայաստանը տուրիզմի ոլորտում առայժմ շատ բան չի կարող առաջարկել․ այս պարագայում պետության կողմից կառավարելի այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ։ Այստեղ շատ կարևոր է խնդիրը ճիշտ ներկայացնել հասարակությանը, որպեսզի ընդդիմախոսները չաղավաղեն գաղափարը։ Միջին հաշվարկներով տարեկան 400-ից մինչև 700 մլն դոլարի ստվերային շրջանառություն ունեցող այս ոլորտը պետք է բերել օրենքի և կանոնակարգման դաշտ։ Այս գաղափարին կոշտ դիրքորոշում է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոստանալով վիժեցնել ցանկացած նախաձեռնություն, որը ամենաքիչը տարօրինակ է՝ Ամուլսարի հետ կապված իր վերջին գնահատականների ֆոնին։

Պարոն Թորոսյանը բազմաթիվ հարցազրույցներում որպես նախադեպեր միշտ հղում է կատարում Կանադայի, Ավստրալիայի, Գերմանիայի առողջապահական ոլորտի որոշումներին։ Եվս մեկ անգամ  կցանկանայինք հիշեցնել պարոն նախարարին, որ աշխարհի բազմաթիվ առաջադեմ պետություններ այս հարցում վարում են համարձակ և բալանսավորված քաղաքականություն։ Իսկ կաղապարված և չադապտացվող կառավարման մշակույթը երիտասարդական, զարգացող տուրիզմի այս ժամանակաշրջանում մեզ պահում է չզարգացող և փակ հասարակություններով երկրների ցանկում։

 

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին