Մենք պարտավոր ենք Ամուլսարի հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին․ «Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ միանշանակ կողմ արտահայտվելով Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը:

Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլև գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սև, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու։ Ավելին՝ «Հանրապետություն»-ը համարում է, որ պետությունը պետք է նշված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40%ը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա և ապագայում ձևավորվելիք արտադրական ընկերություններին։ Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել և բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել։

«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրրավվածություն ունի Ամուլսարի խնդրում: Դա է իրական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային իմիջին և ոչ թե քարոզվող բնապահպանական խնդիրները։

21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել ու կանխել բնապահպանական ռիսկերը: Եվ ընդհանրապես ռիսկը, ոչ միայն սահմանին կանգնած զինվորինն է, այլև որոշակի առումով մեզնից յուրաքանչյուրինը, եթե ուզում ենք, իհարկե, չպարտվել այս պատերազմում, առավել ևս երբ արդեն հաղթել ենք։ Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են անում․ ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետևանք է ունենալու:

Կա այլ առաջարկ նաև՝ Ամուլսարը մնում է սար, տնտեսական պատասխանատվություն չունեցող բնապահպան ակտիվիստները հաղթում են, բայց այդ դեպքում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սպառողական զամբյուղի, բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացումից, պրոֆեսիոնալ բանակի անցնելուց, նոր զինատեսակներից, ապահով սահմանային ինժեներական կառույցներից ու տնտեսական հեղափոխությունից խոսելը անիմաստ է, որովհետև ներդրումներ և արտարժույթ ներգրավելու այլ ստաբիլ տարբերակ մենք ուղղակի չունենք։ Վերջիվերջո, Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսը ժողովրդական, բայց դրական կերպար չէ։ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին»։

editors

Recent Posts

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

7 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

37 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

48 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

1 hour ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…

2 hours ago