X
Մենք սոց. ցանցերում

Վ․Քերոբյանը և Տ․Ավինյանը Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ մասնակցել են   Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը:

Այս մասին Վահան Քերոբյանը գրել է՝

«Այս հանգստյան օրերին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ մասնակցել ենք Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը:

Ընդհանուր առմամբ, մաքրման աշխատանքներին մասնակցել է մոտ 1500 մարդ։ Տարվա ընթացքում հավաքվել է 43 տոննա աղբ, հավաքված աղբից 14 տոննան ուղարկվել է վերամշակման։

Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց երկիրը դարձնել ավելի մաքուր և ավելի լավը, կարող եք բաժանորդագրվել կազմակերպության տելեգրամյան ալիքին և մասնակցել հաջորդ միջոցառմանը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս