Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ փոխնախարար Ա. Սարգսյանը, ԱԱԾ, ԱԽ գրասենյակի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները:
Հանձնաժողովի անդամ` պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծեց ռազմամարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի կանոնակարգվող հիմանական դրույթները: Քննարկվել են կազմակերպչական, իրավական և գործնական խնդիրները և դրանց շտկման հարցերը: Այդ հարցերի վերաբերյալ յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր տեսակետը:
Հանձնաժողովի փորձագետներ Ա. Հովհաննիսյանը և Ա. Հարությունյանը իրենց կողմից ներկայացրին առնչվող թեմայի վերաբերյալ մասնագիտական թերությունները և դրանց հաղթահարման հիմնական դրույթները: