Լրահոս
13.01.2023

Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենց զրույցի ընթացքում անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքներին:

«Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը: Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, Լաչինի միջանցքի շուրջ:

Շնորհակալություն հայտնեցի իմ ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի կողմից բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք միջազգային հարթակներում որպես նախաձեռնող հանդես եկան: Նաեւ շնորհակալություն եմ հայտնել նախագահ Մակրոնին իր բոլոր ջանքերի համար տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշեց Սիմոնյանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն էլ իր հերթին նշեց, որ բռնկվող լարվածությունները ՀՀ-ին խոցելի են դարձնում, եւ Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական երկրների եւ ժողովուրդների կողքին, որոնք եւ որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է հարձակումների։

Նրա խոսքով, Ֆրանսիան վերահաստատում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործընթացին հավատարմությունը․

«Ֆրանսիան միշտ եղել է ՀՀ-ի կողքին՝ ամրապնդելու ինքնիշխանությունը։ Նախագահի եւ մեր երկրի զգոնությունն ամբողջական են, երբ ոտնահարվում են միջազգային իրավունքի սկզբունքներն Ուկրաինայում, երբ վտանգված են ժողովրդավարական արժեքները։ Այդ արժեքները մեր կողմնացույցն են, եւ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ-ի հետ։ Շատ անհանգիստ ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առիթով։ Շարունակվող շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը վատթարանում է։ Կարեւոր է, որ ճանապարհը վերականգնվի, որ ազատ երթեւեկությունը վերականգնվի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, ինտերնետ կապը եւ էլեկտրականությունը։ Ամեն ինչ անելու ենք, որ խուսափենք մարդասիրական աղետից։ Մտահոգ եմ նաեւ պատմամշակութային ժառանգությամբ, որը կարող է ոչնչացվել։ Մոտ 1500 հայկական պատմամշակութային նմուշները պետք է պահպանվեն։ Բոլոր կողմերի միջեւ երկխոսությունը պետք է վերականգնվի»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան