Լրահոս

«Անպատժելիության հետևանքները»․ մամուլի ասուլիս՝ Ստեփանակերտում

Այսօր՝ հունվարի 14-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ բուհում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Բաքվի հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսը կրում էր «Անպատժելիության հետևանքները» խորագիրը։ Մինչև ասուլիսի մեկնարկը մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Ուղիղ 33 տարի առաջ Բաքվում սկսվեց պետական մակարդակով կազմակերպված հայերի ցեղասպանությունը։ Բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ Բաքվի ցեղասպանությունը չի սկսվել 1990 թվականի հունվարի 13-ին։ Երբ դեռ 1988 թվականին Սումգայիթում տեղի էր ունենում հայերի զանգվածային ջարդը, դրան զուգահեռ` և Բաքվում, և Ապշերոնում կազմակերպված ձևով իրականացվում էր հայերի կոտորած։ Բաքվի ցեղասպանությունից առաջ բոլոր կազմակերպիչների ձեռքի տակ եղել են այնպիսի տվյալներ, որոնք առկա են միայն պետական մարմինների մոտ։ Խոսքը վերաբերում է հայերի բնակության վայրին, հեռախոսահամարներին։ Եվ ինչպես Սումգայիթում, այնպես էլ Բաքվում, ցեղասպանությունից առաջ կապի բոլոր միջոցներն անջատված էին միայն հայերի տներում»,-ասել է Կովկասագիտության կենտրոնի տնօրենը։

Նա ընդգծել է, որ սկզբնական շրջանում նշվում էր, որ կա 90 զոհ, այնուհետև պաշտոնական շրջանառության մեջ դրվեց 300 թիվը։

«Մեր կենտրոնի հետազոտական թիմը, Երևանի գործընկերների հետ համատեղ, հատուկ մեթոդաբանության կիրառմամբ և՛ Սումգայիթի, և՛ Բաքվի զոհերի թիվը հստակեցրել է՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։ Եվ մեր հետազոտության արդյունքում պարզել ենք, որ Բաքվում 1990 թվականին առնվազն 3 հազար զոհ ենք ունեցել։ Հայերի դիակների մի մասը հայտնվել էր ծովում, մի մասն էլ Բաքվից բեռնատար մեքենաներով տեղափոխել են մերձակա քաղաքների դիահերձարաններ, ինչն ավելի է բարդացրել զոհերի հստակ թվաքանակի ճշգրտման գործընթացը»,-նշել է Հ. Ավանեսովը։

Բաքվի ցեղասպանության կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլև մինչ օրս զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ>>,-նշել է բանախոսը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար լուրջ խնդիրների։

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

8 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

12 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

14 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

14 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

14 hours ago