ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի` ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախագահի 2002-ի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,–նշված է նախագահի հրամանագրի մեջ։