ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում է որոշակի գործողություններ: Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Եվրոպական Խորհրդարանը 2023 թ. հունվարի 19-ին իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետևանքները։ Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Բանաձևով քննադատվել է ադրբեջանական իշխանությունների հայության նկատմամբ խտրական հռետորաբանությունը, ինչպես նաև կարևորվել է առանց նախապայմանների և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա բանակցությունների վերսկսումը։
Եվրոպական Խորհրդարանը նաև կարևորում է Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքն ու տեղում հումանիտար առաքելությունների իրականացումը, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական Միության ղեկավարությանը ակտիվորեն ներգրավված լինել բանակցություններում և ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս չհանդիսանան Բաքվի գործողությունների պատանդը։
Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից հիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…