ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ՝ ԱՆԿԱԽ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ
Կասկածից վեր է, որ Հայաստանը պետք է զարգանա շրջափակվածության պայմաններում, առավել ևս, որ Հայաստանն ունի նաև դրա ներուժը: Որքան էլ անվիճելի է նաև, որ ապաշրջափակված տարբերակը տալիս է զարգացման առավել մեծ հնարավորություններ, այդուհանդերձ հստակ է, որ պետականությունը միայն կոմերցիոն շահերը չեն: Ավելին՝ հենց այդ մոտեցումը դավանող համակարգն է նախորդ առնվազն քսան և ավելի տարիներին Հայաստանը հասցրել արտագաղթի և անկախության սահմանափակման, քանի որ բացի կոմերցիայից, չի մտածել որևէ այլ բանի մասին:
Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը շրջափակվածության պայմաններում չի զարգացել, որովհետև այդ պայմաններում զարգանալու մասին հայտարարող թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական համակարգերը որևէ գործնական քայլ չեն արել զարգացման առկա ռեսուրսներն ու ներուժը պետական շահին և հանրային նպատակներին ծառայեցնելու համար: Ավելին՝ այդ ռեսուրսները խեղդվել են, խեղվել, փոշիացվել, յուրացվել:
Հայաստանը մեծապես արտաքին պատճառներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում է։ Այս իրականության մեջ մեր ներքին ռեսուրսները դառնում են գերկարևոր, դրանց գեներացիան, դրանց օգտագործման օպտիմալիզացիան, դրանց ՕԳԳ-ի կտրուկ բարձրացումը ազգային անվտանգության խնդիր է:
Հայաստանը ճանապարհներ չունի, շրջափակված է, տարանցիկ տարածք չէ, ունի պատերազմ, որտեղ առնվազն ստիպված է անընդհատ զինվել, ունի լուրջ խնդիրներ էներգակիրների հետ կապված, ծով չունի և այլն:
Այսինքն՝ Հայաստանը պարտավոր է իր ներքին ռեսուրսների ՕԳԳ-ի բարձրացման համար տնտեսական ազատության հասնելու տեմպով գերազանցել ինքն իրեն։
Ներկայումս պետք է ապահովել Հայաստանում տնտեսական ազատության համալիր միջոցառումների և քաղաքականության ձեռնամուխ լինելու, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար ներքին ռեսուրսների ՕԳԳ-ն բարձրացնելուն ուղղված քայլեր։
Հայաստանը ժամանակ չունի, հայությունը պատրաստ է մեծ նվաճումների, մենք բոլորս պետք է պատրաստվենք թռիչքի։
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…