«Առավոտի» հարցազրույցը հանրապետության նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ
– Պարոն Պողոսյան, վերջին օրերին Ամուլսարի հարցի վերաբերյալ քննարկումների շրջանակում կարծիքներ, նույնիսկ կոչեր են հնչում, թե հանրապետության նախագահը պետք է դիրքորոշում հայտնի, ինչպես նաեւ օգտագործի իր միջազգային կապերն ու փորձառությունը՝ լուծման ուղիներ գտնելու համար:
– Նախ, պետք է լրջորեն հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. Նախագահն ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների հստակ շրջանակ։ Եւ ունենք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություն, որոնք գործում են անկախ, իսկ նախագահը ո՛չ լիազորություն, եւ ո՛չ էլ իրավունք ունի միջամտելու նրանց աշխատանքներին։Հակառակ պարագայում տեղի կունենա քաղաքական մի գործընթաց, որն արդեն կարող է դիտարկվել միջամտություն իշխանության ճյուղերի գործունեությանը կամ նույնիսկ լիազորությունների գերազանցում: Ձեր նշած եւ նմանատիպ կոչերի հեղինակներն ակնհայտորեն բավարար չափով տեղյակ չեն Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորություններին եւ դրանցից բխող գործիքակազմին։Կամ էլ՝ տեղյակ են բայց հաճախ տուրք են տալիս քաղաքական շահերին։ Տեղին եմ համարում հիշեցնել նախագահի հուլիսի 26-ի ուղերձից մի հատված. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին եւ այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը»:
Կարծում եմ՝ նախագահը միշտ կարողանում է պահպանել իր քաղաքական չեզոքությունը եւ մնալ իր լիազորությունների դաշտում։ Իսկ նախագահի գործունեության վերաբերյալ տարաբնույթ քաղաքական ցանկություններ հայտնողներին ուզում եմ ասել, որ կա՛մ պետք էր ժամանակին «ճիշտ» սահմանադրական լիազորություններ տրամադրել նախագահի ինստիտուտին, կա՛մ պետք է ապագայում սրբագրել նախկին բացթողումները։
-Այսինքն` ամեն ինչ հանգում է Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին վերապահված լիազորությունների՞ն։
-Իրավական տեսանկյունից՝ այո: Սակայն նախագահը բազմիցս իր հրապարակային ելույթներում ասել է, որ պատրաստակամ է իր փորձառությամբ, խորհուրդներով օգտակար լինել եւ աջակցել կարեւոր նշանակություն ունեցող տարբեր խնդիրների լուծմանը: Կարծում եմ՝ պարզապես չպետք է զլանալ օգտագործելու նրա պատրաստակամությունն ու հնարավորությունները: Հայտնի է, որ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար նախագահն օգտագործում է իր անձնական կապերը եւ նույնիսկ արձակուրդի ընթացքում նախաձեռնել ու անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ մի շարք բավականին ազդեցիկ մարդկանց հետ՝ ներկայացնելով Հայաստանը որպես կրթական, գիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների համար հրապուրիչ երկիր եւ հորդորելով գալ եւ ներդրումներ անել։ Արդեն իսկ կան հաջողություններ, ու վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կլսենք նոր ու նոր միջազգային առաջատար ընկերությունների կողմից Հայաստան այցելությունների, մեր երկրի հետ կապերի ստեղծման ու ներդրումների մասին։ Հանրապետության նախագահը միեւնույն ժամանակ բազմիցս իր հարցազրույցներում եւ հանրային ելույթներում ասել է, որ տնտեսության, այդ թվում՝ արդյունաբերության զարգացումը չպետք է վնաս հասցնի բնությանը, շրջակա միջավայրին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am։
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…