Լրահոս 24/7

Թեհրանը Բաքվին առաջարկում է համատեղ հետաքննել դեսպանատան զինված միջադեպը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը հեռախոսով քննարկել են երկու երկրների արտգործնախարարները, հաղորդում է «Ազատությունը»։

«Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բայրամովի հետ զրույցում դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը՝ միաժամանակ մատնանշելով միջադեպի շուրջ երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա չարաշահումները»,- փոխանցում է իրանական ISNA գործակալությունը։

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն և Թեհրանը չպետք է թույլ տան, որ տեղի ունեցածը բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա։

«Կատարվածի տարբեր ասպեկտները պարզաբանելու համար Աբդոլլահիանը առաջարկել է երկու երկրների անվտանգության մարմիններին հետաքննել այդ հարցը միմյանց հետ սերտ համագործակցությամբ»,- ըստ «Ազատոթւյան»` ասված է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

10 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

11 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago