Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։ Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։
Որոշմամբ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…