Ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» կրակի վրա marsh mellow են պատրաստում՝ ծաղրելով Լաչինի միջանցքի շրջափակումը, որին աջակցում է Ադրբեջանը։
Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Պետության կողմից հովանավորվող ԼՂ 120 հազար մարդկանց, 30 հազար երեխաների սովամահությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության թիրախային պատժամիջոցներով»,-գրել է նա: