Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է Հայոց բանակի 31-ամյակը՝ ցանկանալով բացառապես հաղթանակներ և անկոտրում կամք հայ զինվորներին։
«1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Իսկ արդեն 1994թ. հունիսից ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետը։