Հունվարի 27-ին Երևանում՝ «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Առնո Բաբաջյանի հոբելյանական համերգը։
Այդ մասին հայտնում են կենտրոնից։
«Զեյթուն» մշակութային կենտրոնի երգի խմբակի սաները միջոցառման ընթացքում կատարել են Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները և ներկայացրել մեծանուն կոմպոզիտորի կյանքի հետաքրքիր պատմությունները։




