Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:
Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Գլխավոր դատախազը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար ստեղծված պայմաններին և իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերին:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է հայրենիքի պաշտպաններին՝ Հայոց բանակի կազմավորման կապակցությամբ և, խոսելով հանուն պետականության պահպանման իրենց ամենաթանկը՝ կյանքն ու առողջությունը նվիրած հերոսներից, գլխավոր դատախազը նշել է, որ յուրաքանչյուր չարաշահման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նայում է 44-օրյա պատերազմի պրիզմայով՝ այդ չարաշահումների արդյունքում պատճառված վնասը փոխակերպելով զենքերի, կյանքեր փրկող զրահաբաճկոնների, հակաօդային պաշտպանության միջոցների:
«Այդ միտքը դարձել է իմ աշխատանքի մոտիվացիան»,-նշել է Աննա Վարդապետյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայրենիքի պաշտպաններին հուզող խնդիրներին, սոցիալականացման ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հրաժեշտ տալով Կենտրոնում վերականգնվող տղաներին, հանդիպումները շարունակական դարձնելու խոստում է տվել:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…