Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:
Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները», – ասված է հայտարարության մեջ։

















