Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ:
Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավելագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի հունվարի 30-ի և 31-ի, փետրվարի 1-ի և 2-ի ցերեկը՝ 3-5 աստիճան տաքություն: Նվազագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի փետրվարի 3-4-ի գիշերը՝ -7-ից -9 աստիճան:
Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրել են Հիդրոմեդ ընկերությունից։
Նշվել է, որ «ԵԱՍՄ» «Կանաչապատում» ՊՈԱԿ-ների տնօրենների ղեկավարությամբ 12 վարչական շրջանների ղեկավարներն են անձամբ հսկել աշխատանքները, իսկ այս պահի դրությամբ մայրաքաղաքում դժվարանցանելի և անանցանելի փողոցներ չկան:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է համատիրությունների հետ աշխատել, որպեսզի բակային տարածքներում խնդիրներ չլինեն:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…