ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ։
Լսումները կվերաբերեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծին։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 50-րդ օրը, ինչ Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

















