Լրահոս

Շատ քիչ բան է պետք երջանկության համար, հատկապես՝ ճգնաժամային պահերին․ Բաբայան

Իրականում մարդուն շատ քիչ բան է պետք երջանկության համար, որն արտահայտվում է հատկապես ճգնաժամային ու կրիտիկական պահերին։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Միևնույն ժամանակ, մարդը պատրաստ է շատ բան տալ, շատ բան զոհաբերել երևակայական անձնական բարեկեցության համար՝ չհասկանալով, որ դա կարող է անիմաստ լինել։

Ընդ որում, մարդկանց մեծ մասը չի ցանկանում ոչինչ տալ կամ պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի ու պետության բարօրության։

Մինչդեռ, թվում էր, թե պետք է հակառակը լինի։ Սա հայրենասիրության, պետական մտածողության առանցքային չափանիշներից է։

Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի թույլ և խոցելի կլինի այս պետությունը»,-գրել է նա։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

9 minutes ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

12 minutes ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

10 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

15 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

16 hours ago