Լրահոս
30.01.2023

Սամվել Մայրապետյանի կողմից 2 հա անտառ սեփականաշնորհելու գործը դատարանում է

Սամվել Մայրապետյանի կողմից 2 հա անտառ սեփականաշնորհելու գործը դատարանում է

Գործարար Սամվել Մայրապետյանի կողմից 2007 թ-ին Կոտայքի մարզի Արտավազ գյուղի անտառներից 2 հեկտարը սեփականաշնորհելու գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է։

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետի 2007 թ-ի որոշումը, որով պետական սեփականություն հանդիսացած հողամասը վաճառվել է Սամվել Մայրապետյանին, գրում է Hetq.am-ը։

Պաշտոնյաների կողմից Ծաղկաձորում 50 հա անտառ սեփականաշնորհելու պատմության մասին «Հետք»-ը ծավալուն հետաքննություն էր հրապարակել 2018 թ-ին։ Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը հատուկ քննչական ծառայությունում քննվեց, ապա վաղեմության հիմքով կարճվեց։ Այդուհանդերձ, նախաքննության ժամանակ պարզվել է, որ պաշտոնյաները Ծաղկաձորից բացի անտառներ են ապօրինի սեփականաշնորհել նաև Կոտայքի մարզի այլ համայնքների տարածքներում։

Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել
2007 թ-ին, երբ տեղի է ունեցել անտառի ապօրինի սեփականաշնորհումը, Կոտայքի մարզպետը ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանն էր, իսկ Սամվել Մայրապետյանը վայելում էր այդ ժամանակվա իշխանությունների աջակցությունը։

Մարմարիկ ջրամբարի հաևանությամբ գտնվող 2 հա անտառապատ հողը Սամվել Մայրապետյանը աճուրդով գնել է ընդամենը 2 միլիոն 240 հազար դրամով։ Հողամասի մեկնարկային գինը եղել է 2 միլիոն 220 հազար դրամ։ Աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո գործարարի և Կոտայքի մարզպետարանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որը հետագայում պետական գրանցում է ստացել Կադաստրի կոմիտեում։ Հողմասի սեփականատերը մինչ օրս հանդիսանում է Սամվել Մարապետյանը։ Նրա գնած հողամասի գտնվում է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանի կողմից կրկին ապօրինի սեփականաշնորհված հողամասի կողքին։

Քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից անտառ գնելու գործը դատարանում է
Սամվել Մայրապետյանը, որը այլ գործով այժմ հետախուզման մեջ է գտնվում, չի պատրաստվում ապօրինի ձեռքբերած 2 հա անտառը վերադարձնել պետությանը։ Ավելին, նա իր ներկայացուցիչների միջոցով դատարանին միջնորդել է, որպեսզի հայցային վաղեմություն կրառվի (գտնում են, որ պետութունը բաց է թողել իր իրավունքները ժամանակին պաշտպանելու հնարավորությունը)։

Հակակոռուպցիոն դատարաննում նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանի հայտնեց, որ պատասխանող Սամվել Մայրապետյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին դատական իշխանության պաշտոնական կայքում։ Այդքանով այսօրվա նիստը հետաձգվեց։

Իմիջիայլոց, հետաքրքիր է տեսնել, թե ի՞նչպես է դատարանն ապահովելու այդ որոշման հրապարակայնությունը, երբ դատական իշխանության պաշտոնական կայքը՝ datalex.am-ը չունի հակակոռուպցոին դատարանների վերաբերյալ բաժին։

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է