Ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնել է, որ ԼՂ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները տարհանվել են։
Մասնավորապես տելեգրամային ալիքի գրառման մեջ նշված է.
«Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք։ Ընդհանուր՝ 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»։

















