Աշխարհ
30.01.2023

Եվրախորհրդարանի պատգամավորի չհայտարարված այցը Ադրբեջան

Եվրախորհրդարանի պատգամավորի չհայտարարված այցը Ադրբեջան

Անցյալ հունիսին Եվրախորհրդարանի լատվիացի սոցիալիստ պատգամավոր Անդրիս Ամերիկսը գնացել էր Ադրբեջան և գովերգել այդ երկիրը, սակայն Եվրախորհրդարանի հանձնաժողովը, որն իբր ինքը ներկայացնում է, գաղափար չուներ այս այցի մասին։ Ամերիկսի ճանապարհորդության պատմությունը երկրորդն է շվեդ-գերմանական Blankspot համատեղ հետաքննությունների շարքից,  այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը «ընկերներ» ձևավորում ԵՄ կառույցներում, գրում է euobserver.com-ը:

Blankspot-ի առաջին հետաքննությունը բացահայտեց, թե ինչպես է Ադրբեջանը հյուրընկալել Եվրախորհրդարանի երկու պատգամավորի և նրանց հինգ օգնականին, որոնք սեպտեմբերին Բաքու էին ժամանել չհայտարարված այցով:

Ո՛չ Ամերիկսը, ո՛չ մյուսները չեն մեղադրվել որևէ օրենք և կանոնակարգ խախտելու համար: Բայց նրանց ոչ կանոնավոր ուղևորությունները տեղի են ունենում Cathargate-ի կաշառքի գործի համատեքստում՝ կասկածի տակ դնելով ԵՄ խորհրդարանի էթիկայի կանոնների հուսալիությունը: Դրանք նաև խորացնում են Ադրբեջանի հեղինակությունը լոբբինգի ստվերային մարտավարության պատճառով։

Ամերիկսն առաջին անգամ այցելել է Ադրբեջան 2022 թվականի հունիսին, այնուհետև Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Էնգին Էրօղլուն և Սլովենիայից պահպանողական պատգամավոր Ֆրանց Բոգովիչը սեպտեմբերին այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ իրենց էքսկուրսիաների շրջանակներում։

Պարբերականը գրում է, որ ԵՄ բարձրաստիճան դիվանագետները չեն գնում այդ տարածաշրջան՝ չցանկանալով տպավորություն ստեղծել, որ հակամարտությունում որևէ մեկի կողմից է: Էրօղլուն և Բոգովիչն արդարացրեցին իրենց այցը, ասելով, որ Եվրախորհրդարանի պատգամավորները կարող են գնալ, քանի որ Ամերիկսն արդեն դա արել է:

«Եվրախորհրդարանի պատգամավոր և տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Անդրիս Ամերիկսը մեզանից առաջ այցելել է Աղալի խելացի գյուղ, որն էլ ավելի ամրապնդեց Լեռնային Ղարաբաղ այցելելու մեր կամքը»,- գրել են նրանք այս տարվա հունվարին ներքին էլեկտրոնային նամակում:

Ամերիկսը «Պատիվ է ծառայել Ռիգային» կուսակցության անդամ է, որը ԵՄ վեհաժողովում Եվրոպական սոցիալ-դեմոկրատների խմբի մաս է կազմում: Նրա հարաբերություններն Ադրբեջանի հետ սկսվում են 2011 թվականից, երբ նա Ռիգայի Freeport-ի խորհրդի անդամ էր:

Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ էր այցելել Լատվիայի նավահանգիստ՝ Ամերիկսի և խորհրդի այլ անդամների հետ համագործակցության համար: Երկու տարի անց Ամերիկսը, այժմ՝ Ռիգայի Freeport-ի խորհրդի ղեկավարը, մի քանի պայմանագիր է կնքել Բաքվում հիմնված Freeport-ի հետ։

2015 թվականին Ամերիկսը (այն ժամանակ՝ Ռիգայի փոխքաղաքապետը) երկու անգամ մեկնել է Ադրբեջան և համագործակցության պայմանագիր ստորագրել Ռիգայի ու Բաքվի արվարձան Սուրախանիի միջև։

2018 թվականի դեկտեմբերին կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու պատճառով փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Ամերիկսն արագ վերադարձավ քաղաքականություն։ Ընդամենը երկու ամիս անց նա առաջադրվեց Եվրախորհրդարանի 2019 թվականի մայիսի ընտրություններում և հաղթեց։

Խորհրդարան մտնելուց անմիջապես հետո նա հիմնեց ոչ պաշտոնական «Ադրբեջանի բարեկամների խումբը», որն այդ ժամանակ ներառում էր ութ պատգամավորի հինգ տարբեր քաղաքական խմբերից:

Ամերիկսը վստահեցրել է, որ որպես Եվրախորհրդարանի անդամ կարող է բարելավել հարաբերությունները ԵՄ-ի և Ադրբեջանի միջև։ Նա նաև ասել է, որ Ադրբեջան է գնացել «պաշտոնական» այցով և ճանապարհորդել է որպես Եվրախորհրդարանի տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ, մինչդեռ այդ մասին որևէ տեղեկություն չկա:

1lurer.am

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է