Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ քննարկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատրիարքարանի և հայերի վրա հարձակումները։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պատրիարքարանի մամլո դիվանի պատասխանատու Ագան սարկավագ Գոգչյանը։
«Հուվարի 30-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցում էր Շուբաշ Զահեռը, և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամենայն Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին»,- նշել է նա։