Ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար․ հարցում՝ Հայաստանում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Ըստ այդմ, հետազոտության ժամանակ արված առաջին հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, 42․5%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, իսկ 30%-ը՝ Ռուսաստանի իշխանությունները։ Հարցվածների 4․5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Հարցերից մեկը վերաբերել էր ստեղծված իրավիճակին մի շարք երկրների արձագանքին․ Ֆրանսիայի ջանքերը միանշանակ դրական է պատասխանել հարցվածների 41․6%-ը, Իրանը՝ 25․4%, ԱՄՆ՝ 15․5%, ԵՄ՝ 12․7%, ՌԴ՝ 8․5%, ՀԱՊԿ՝ 6․4%, Թուրքիա՝ 0․5%։

Հարցին՝ որ երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման համար, 49․4 %-ը պատասխանել է Ռուսաստան, 35․6%-ը՝ Հայաստան, 23%-ը՝ ԱՄՆ, 22․8%-ը՝ Ֆրանսիա, 6․8%-ը՝ Իրան, 4․6%-ը՝ Արցախ, 3․5%-ը՝ բոլոր երկրները, ՀԱՊԿ՝ 1․9%-ը, Թուրքիա՝ 1․5%-ը։

Ո՞ր երկրից պետք է սպասել ռազմական օգնություն՝ 40%-ը պատասխաել է Իրան, 34․2%-ը՝ Ֆրանսիա, 30․2%-ը Ռուսաստան, ԱՄՆ%-ը՝ 27․8, Հնդաստան՝ 25․6%-ը, Չինաստան՝ 5․1%-ը, Գերմանիա՝ 3․2%-ը, ՆԱՏՕ՝ 2․4%-ը, ՀԱՊԿ՝ 0․3%-ը։

Հարցման արդյունքներով, ՀՀ բնակչության մեծամասնության համար ընդհանրապես ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

5 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago