Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գրիգոր հայկական կաթոլիկ եկեղեցի։
Օսկարակիր դերասանի հետ եկեղեցում լուսանկար է հրապարակել նրա երկրպագուներից մեկը Instagram-ում․
«Այնքան հպարտ եմ հանդիպելու այս լեգենդին և հպարտ եմ նրա հավատքով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ և նրա կապով հայ ժողովրդի հետ: Շնորհակալություն այսօր մեր ծառայությանը միանալու համար»: