«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթին Հայաստանի պատվիրակը, որի անունը դեռ հայտնի չէ, հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո․ հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում:
Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսին 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին 13-ին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո: